Իմ դեմ ցուցմունքներ են կորզվել. Դավիթ Սանասարյան

«Չգիտեմ, թե որտեղից է Արսեն Թորոսյանը նման բան հորինում: Նման բան չի եղել: Ես Արսեն Թորոսյանին ասել եմ, որ հրավիրել եմ իմ աշխատակցին, աշխատակիցը՝ Ս. Ադյանն ասել է, որ կապ չունի այս կազմակեպության հետ: Թե Ա. Թորոսյանին ճնշել են, ինչ են արել, որ իրականություն է փոխում, ես դա արդեն չգիտեմ»,- փետրվարի 14-ի դատական նիստից հետո, անդրադառնալով Առողջապահության նախարար Ա. Թորոսյանի այն պնդմանը, թե ինքը տեղյակ է եղել ՊՎԾ աշխատակիցների գործողություններից, ասաց Դ. Սանասարյանը: 

Հարցին, թե հնարավոր չի՞ համարում, որ իր աշխատակիցներն իրեն խաբել են, Դ. Սանասարյանը նշեց, թե եթե խաբել են, ինքը դա դատապարտում է, սակայն տվյալ պահին չէր ցանկանա անմեղության կանխավարկածը խախտել: Նա պնդեց. «Իմ դեմ ցուցմունք կա կորզած: Կա 2 չակերտավոր փաստ, դա 2 ցուցմունք է: Ուրիշ փաստ, որ դատախազությունն ու քննչական մարմինները ներկայացացրել են, չի եղել նման բան: Ուրիշ ապացուցողական բազա չունեն»,- նշեց Դ. Սանասարյանը: Նա կրկնեց նախկինում ասած իր այն պնդումը, որ ինքը ժամանակին վարչապետին հայտնել է Ա. Վանեցյանի գործողությունների մասին: 

Հարցին, թե ի՞նչ գնահատական ունի Ա. Վանեցյանի կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը, Դ. Սանասարյանն ասաց. «Ես Քադիրովի ֆան կլուբի անդամների վերաբերյալ բան չունեմ ասելու»:

Քաղաքականություն

Պատահարներ