Մահակով ցուցմունք կորզելու դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Ճամբարակի բաժնի պետին․ Աբրահամյան

Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Ճամբարակի բաժնի պետին: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այս գործին՝ նշել է.

 

«Այս գործը դեռևս նախաքննության փուլում է, և վերջնական իրավական գնահատականներ դեռ կտրվեն: Իսկ ընդհանրապես՝ ՄԻԵԴ-ի մոտեցումը հստակ է. խոշտանգման հաստատված և ապացուցված դեպքերով վաղեմության ժամկետ չի կարող գործել: Հայաստանյան դատաիրավական պրակտիկան մի փոքր այլ տրամաբանության վրա է, և սա դեռևս խնդիր է»:

Քաղաքականություն