Մոլդովայում պետական հեռուստաընկերությունը տուգանվել է Հ1 հեռուստաալիքը հեռարձակելու համար

Մոլդովայում, փետրվարի 13-ին Հեռուստատեսության և ռադիոյի խորհուրդը տուգանել է «Մոլդ-տելեկոմ» պետական ընկերությանը 40 000 լեյով, (Մոլդովայի փողն է, կազմում է մոտ 2300 դոլար), հայկական Հ1 հեռուստաալիքի կաբելային ցանցի վերահեռարձակման համար: Ինչպես նշվում է որոշման մեջ, տուգանքի հիմնական պատճառն այն է, որ հայկական Հ1 հեռուստաալիքը հեռարձակում է տեղեկատվական, տեղեկատվական-վերլուծական, եւ ռազմական-քաղաքական հաղորդումներ: Հայտարարվում է, որ տեսալսողական մեդիա ծառայության օրենսգրքով «ազգային տեսալսողական տարածքը» պաշտպանելու համար արգելում է նորություններ և ռազմական հաղորդումների հեռարձակումներ այն երկրներում, որոնք չեն վավերացրել հեռուստատեսության «Միջպետական եվրոպական» կոնվենցիան: Արգելքը չի տարածվում Միացյալ Նահանգների, Կանադայի և ԵՄ որոշ երկրների վրա: Հայաստանը չի վավերացրել այդ կոնվենցիան: 

Մոլդովայում «տեսալսողական տարածքի» պաշտպանության նորմը ներկայացվել է երկու տարի առաջ դեմոկրատների օրոք՝ որպես ռուսական քարոզչության պայքարի միջոց: «Մոլդ-տելեկոմ»-ի ներկայացուցիչը, հրաժարվել է մեկնաբանել այս հարցը՝  նշելով, որ միայն11 միլիոն հայ է ապրում Հայաստանից դուրս: Ըստ երևույթին, նա նկատի ուներ, որ հայկական ալիքը կարող է հետաքրքիր լինել Մոլդովայի հայկական սփյուռքի համար: Մեկնաբանություն խնդրեցինք նաեւ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից: Նա Auroranews-ին տեղեկացրեց, որ  2018 թ. Մոլդովայում ընդունվեց  տեսալսողական ծառայությունների մատակարարների մասին օրենք, որտեղ ամրագրված են հստակ սահմանափակումներ, և Մոլդովայի կարգավորող մարմինը իրենց օրենսդրությունից բխող որոշում է կայացրել: 

 

«Այլ պետության կարգավորչի որոշումները մենք իրավասու չենք մեկնաբանել», մեզ հետ զրույցում հայտնեց Տիգրան Հակոբյանը: 

Քաղաքականություն

Պատահարներ