Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել

Երեկ՝ փետրվարի 14-ին, ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Աղավնաձոր գյուղի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 36-ամյա Վահան Ս.-ի վարած Opel մակնիշի 36 RL 495 համարանիշի, 59-ամյա Օնիկ Հ.-ի վարած ՎԱԶ-2121 մակնիշի 42 ՏL 946 համարանիշի, 34-ամյա Արսեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի 36 QV 735 համարանիշի և 33-ամյա Արտակ Հ.-ի վարած Nissan մակնիշի 91 XA 008 համարանիշի ավտոմեքենաները: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արտակ Հ.-ն և Mercedes-ի ուղևոր,Կոտայքի մարզի բնակիչ, 53-ամյա Երանուհի Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Ճանապարհին եղել է մերկասառույց: 

Քաղաքականություն

Պատահարներ