Պետք է ասվեր` մենք դեմ ենք կարգավորման փուլային տարբերակին. Շարմազանովը` Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մյունխենում այսօր տեղի ունեցած Փաշինյան-Ալիև բաց քննարկմանը: Շարմազանովը գրել է.

 

Նայեցի՞ք Փաշինյան-Ալիեւ բանավեճը:
Մի քանի րոպեում այդքան ինքնագոլ Հայաստանի եւ Արցախի դարպասներին:

 

Պետք է ասվեր, բայց չասվեց՝

 

մենք դեմ ենք կարգավորման փուլային տարբերակին,

 

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում,

եթե 2 թուրքական պետություն կարող է լինել, ապա 2 հայկական պետություն պետք է լինի: Սրան այլընտրանք չկա,

Coca Cola-ն 32 տարի հին է Ադրբեջան պետությունից,

 

եւ վերջապես, հայերեն խոսելն ամոթ չէ, ավելի լավ է լավ մայրենին, քան վատ անգլերենը,

 

մի բան էլ. Տիգրան Մեծից խոսելուց առաջ, հիշիր, որ եղել է Բոսպորի թագավորություն, հռոմեական կայսրություն: Պատմությունից կլինի՞ դու չխոսես, այ ախպեր:

 

Հ.Գ. Պոպուլիզմը Մյունխենի համաժողովում չաշխատեց:

Քաղաքականություն

Պատահարներ