Երևանում թալանել են «Ֆլեշ» բենզալցակայանը

Երևանի բնակիչ, 51-ամյա Անդրանիկ Ա.-ն ոստիկանության էրեբունու բաժին է դիմել և հայտնել, որ Գ. Մահարու փողոցի 1/3 հասցեում գործող «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանից գողացել են 1 մլն 110 հազար դրամ: shamshyan.com-ի տեղեկացմամբ, դեպքի վայր մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբին Արդրանիկ Ա.-ն հայտնել է, թե ում է կասկածում գողությունը կատարելու փաստով: 
Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:  Շամշյանի տեղեկություններով՝ Անդրանիկ Ա.-ն իրավապահներին հայտնել է նաև, որ ինքն աշխատում է «Ֆլեշ» ՍՊԸ-ում՝ որպես բենզալցակայանի վարիչ, իսկ կասկածյալը մշտական բնակության վայր չունի և նշված բենզալցակայանում աշխատել է որպես լիցքավորող: 

Քաղաքականություն

Պատահարներ