1,5 տարեկան երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից

1,5 տարեկան երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից։ Այս մասին տեղեկացնում է News.am-ը։ 

Բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել ծանր վիճակում, փակ գանգուղեղային վնասվածքով, ունեցել է գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։ 

Հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունքում։ Երեխայի մոտ առկա է դրական դինամիկա․ այսօր վերակենդացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք։ Վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ