Նիկոլ Փաշինյանին հարց ուղղած ադրբեջանցի «բլոգերը» երեկ ուղեկցում էր Իլհամ Ալիևին

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ՙՀիշո՞ւմ եք ադրբեջանցի ՙբլոգեր՚ Աթա Աբդուլաևին, որը Միլանում՝ հայկական եկեղեցում անսպասելի դիմեց հայկական համայնքի հետ հանդիպող վարչապետին և կոչ արեց Ադրբեջանին հանձնել Արցախը։ Նաև ներկայացավ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։ 
Երեկ Գերմանիայում նույն այդ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ՙբլոգերը՚ ուղեկցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ