Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը  
Tert.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Զինված ուժերը մի պահ պետք է կանգ առնեն, եղած ծրագրերին զրոյից ընթացք տան` բանակում մահվան դեպքերի կանխարգելման համար: Նրա խոսքով՝ իր ղեկավարման ժամանակ երկու կաղապարված արտահայտություն արգելել է՝ առաջինը՝ ՙբանակը հասարակության հայելին է՚ և երկրորդը՝ ՙբոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են՚: Արգելել է, որովհետև, ըստ նրա, նման արտահայտությունները երբեմն արդարացնում են այն, ինչ տեղի է ունենում բանակում: 
Անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում վերջին շրջանում մահվան դեպքերի մտահոգիչ պատկերին` նախկին նախարարը ասել է, որ ԶՈւ-ի ղեկավարությունը գիտի՝ ինչ պետք է անել, իրենք ունեն  ուսումնադաստիարակչական աշխատանքների պլան, և այդ պլանի համաձայն համապատասխան աշխատանք պետք է իրականացնել: 
ՙԵվ այդ գործը պետք է թողնել բանակի հրամանատարներին, անձնակազմի գծով տեղակալներին և հոգեբաններին, հասարակության մեջ ավելորդ շահարկումներով ճիշտ քայլ չենք անում, դրանից մեր հակառակորդներն են հրճվում: Պարզապես բանակի ղեկավարությունը մի պահ պետք է կանգ առնի, ամեն ինչ մի կողմ թողնի և հասկանա իրականությունը՚,–ասել է Օհանյանը: 

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Քաղաքականություն

Պատահարներ