Շատ կարճ ժամանակում շատերն անակնկալի են գալու. Առաքել Մովսիսյանի որդու փաստաբան

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման դատարանի որոշումը փետրվարի 10-ին բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Դավիթ Մովսիսյանի փաստաբանը՝ Գոռ Գեւորգյանը։

«Ցանկացած իրավաբան, եթե վերցնի այդ որոշումը, միակ հետեւությունը, որ կանի՝ կամայական եւ ապօրինի որոշումն է: Դավիթը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Եթե նայենք, թե ինչի համար է այդ մեղադրանքը առաջադրվել, ապա կասեմ, որ դա իրավական ֆանտազիայի արդյունք է: Ես համոզված եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում շատերն անակնկալի են գալու, որովհետեւ իրավական առումով գործ ունենք ուղղակի «բեսպրեդելի» հետ, որովհետեւ այլ կերպ ես չեմ կարող անվանել: Մի խոսքով` շատ ցավալի իրավիճակ ունենք, երբ որ բառիս բուն իմաստով քրեական իրավունքն ու դատավարությունը ոտքի տակ գցած վիճակ է, որովհետեւ այլ կերպ չեմ կարող մեկնաբանել»,- լրատվականի հետ զրույցում ասել է նա` նշելով, որ կալանքի որոշումը չպատճառաբանված է եւ չհիմնավորված:

Փաստաբանը նշել է, որ Դավիթը մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հետ լավ հարաբերությունների մեջ է գտնվել, չի եղել որեւէ կոնֆլիկտ կամ վեճ, որը կարող էր նման ծանր հետեւանքի հանգեցնել:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում զոհվել է ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանը: 

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:


 

Քաղաքականություն

Պատահարներ