«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան. Արամ Ավետիսյան

«Էրեբունի պլազա»-ում հունվարի 23-ին կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը  դատարանի որոշմամբ տեղափոխվել է հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու համար։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը։

 

Նշենք, որ Թորոսյանը դեռ մեղադրյալի կարգավիճակում է և կալանավորված։ 

 

Հիշեցնենք՝ ոստիկանությունը հունվարի 23-ին, ժամը 14:38-ին, ահազանգ էր ստացել «Էրեբունի պլազա»-ի շրջակայքում  հնչած կրակոցների վերաբերյալ: Ավելի ուշ կրակոցներ արձակած անձը ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ բանակցություններից հետո հանձնել էր զենքը և ձերբակալվել։ Նրան Էրեբունի պլազայից իր ծառայողական մեքենայով ոստիկանության բաժին էր տեղափոխել Արման Սարգսյանը:

Քաղաքականություն

Պատահարներ