Փակ է Ջերմուկ-Գորայք ճանապարհը. տեղ-տեղ մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին, ժամը 08:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:


Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:


Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի:

Փակ է Ջերմուկ-Գորայք ավտոճանապարհը (բուք): Ջերմուկի կողմից կա կուտակված 15 բեռնատար և 25 մարդատար ավտոմեքենա, իսկ Գորայքի կողմից՝ 40 տրանսպորտային միջոց:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները:

Արարատի մարզի Արարատ քաղաքում և Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից) տեղում է ձյուն:

 

Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա:

Քաղաքականություն

Պատահարներ