ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում աղբարկղը այրելու վերաբերյալ կադրերի հիման վրա

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է անհայտ անձը ենթադրաբար բենզինով լի շշի պարունակությունը լցնում աղբարկղն  ու այնուհետև այրում այն:

Դեպքի վերաբերյալ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նաև Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, թե տեսանյութը հիմք է տալիս ենթադրելու, որ կադրի մեջ հայտնվող մարդը հեղուկ է լցնում ու փորձում այրել աղբարկղերը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից հայտնեցին, որ տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստում:

Քաղաքականություն

Պատահարներ