Ուհանում կորոնավիրուսից մահացել է հիվանդանոցներից մեկի ղեկավարը

Չինաստանի Ուհան քաղաքի ժամանակավոր հիվանդանոցներից մեկի ղեկավարը մահացել է COVID19- ի կորոնավիրուսից, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 

 

Կորոնավիրուսից մահացածը «Ուչան» հոսպիտալի տնօրեն Լյու Չժիմինն է։ Նա մահացել է այսօր` փետրվարի 17-ին: Նա բժշկական հաստատության առաջին ղեկավարն է, ով մահացել է կորոնավիրուսից: 

 

Վերջին տվյալներով Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 1770 մարդ, մոտավոր 10 հազար 900 մարդ ապաքինվել ու դուրս է գրվել հիվանդանոցներից: 

Քաղաքականություն

Պատահարներ