Ալմաթիում ահաբեկչություն է կանխվել․ ձերբակալվածներ կան

Ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցներն ղազախական Ալմաթիում ձերբակալել են 2 ծայրահեղականի, ովքեր ահաբեկչություններ էին ծրագրել մարդկանց զանգվածային կուտակման վայրերում։ 

Կասկածյալները ձերբակալվել են փետրվարի 14-ին՝ դատարանի որոշմամբ:
Նրանց բնակության վայրում կատարված քննչական գործողությունների ընթացքում առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք՝ խոցող տարերով, բաղադրիչներ՝ դրա պատրաստման համար, սառը զենք, սմարթֆոններ՝ հարձակման ենթադրյալ օբյեկտների լուսանկարներով ու տեսանկարահանումներով։

 

Հարուցվել են քրեական գործեր ահաբեկչության և ահաբեկչության քարոզչության նախապատրաստման փաստերով:


 

Քաղաքականություն