Աշրաֆ Ղանին պաշտոնապես հաղթել է Աֆղանստանի նախագահի ընտրություններում

Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Ղանին փետրվարի 18-ին պաշտոնապես հաղթող Է հայտարարվել պետության ղեկավարի ընտրություններում: Այդ մասին հայտնել Է Ariana News աֆղանական հեռուստաալիքը, որը հեռարձակել Է երկրի Անկախ ընտրական հանձնաժողովի (ԱԸՀ) նախագահ Խավա Ալամ Նուրիստանիի մամուլի ասուլիսը: 

 

Ինչպես հայտարարել Է ԱԸՀ-ի ղեկավարը, «երկրի նախագահի ընտրություններում, որոնք կայացել են 2019 թվականի սեպտեմբերին, ձայների հաշվման վերջնական արդյունքները վկայում են, որ դրանցում հաղթանակ Է տարել Աշրաֆ Ղանին»:

 

Ամփոփիչ տվյալների համաձայն, Ղանին ստացել Է ընտրողների ձայների 50,64 տոկոսը, նրա օգտին քվեարկել Է երկրի ավելի քան 923 հազար քաղաքացի:

Քաղաքականություն

Պատահարներ