Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի քրգործով նախաքննությունն ավարտվել է

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ իր սանիկի՝ Նորայր Փանոսյանի քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

 

«Վարույթն իրականացնող մարմինը Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու եւ դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է տուժողներին, մեղադրյալներին, նրանց պաշտպաններին, եւ գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար»,- ասաց Մարինա Օհանջանյանը։

 

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։

Քաղաքականություն

Պատահարներ