Կրակոցներ Արարատի մարզում. 55-ամյա տղամարդը գլխի վնասվածքներ է ստացել

Երեկ գիշեր Մասիս քաղաքի բուժհաստատություն է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, որը բնակվում է Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է SputnikԱրմենիան: 

Տղամարդու գլխին վնասվածքներ են եղել։ Բժիշկները պարզել են, որ դրանք որսորդական հրացանի փամփուշտի կոտորակների հետևանք են։ Բուժհաստատություն են եկել ոստիկանության ծառայողներ, որոնք պարզել են կատարվածի մանրամասները։

 

Որոշ լուրերի համաձայն՝  Արարատի մարզի ձկնաբուծարաններից մեկի տարածքում մի քանի տղամարդկանց մասնակցությամբ միջադեպ է եղել, որի ընթացքում մասնակիցներից մեկը հրացանով կրակոց է արձակել, փամփուշտի կոտորակներից մի քանիսը դիպել են տղամարդու գլխին։

Մեր տեղեկություններով՝ իրավապահներին հայտնի է մասնակիցների ինքնությունը։



 

Քաղաքականություն