Լևոն Քոչարյանը՝ Վանեցյանի հետ համագործակցության մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի հանդիպել քաղաքական հայտ ներկայացրած ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ. «Դժվար եմ պատկերացնում նման համագործակցությունը, չկա նման բան, եթե լինի, նոր պետք է դրա շուրջ մտածել»,- ասաց նա:

 

Դիտարկմանը, թե նա չէր բացառել քաղաքական դաշտ մտնելու հանգամանքը, ե՞րբ իրեն կտեսնեն քաղաքական դաշտում, Լևոն Քոչարյանն ասաց․ «Չեմ կարող այս պահին ասել, ծրագրված ոչինչ չկա»։

  •  

 

Քաղաքականություն

Պատահարներ