Ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գրպանահատության դեպք

Փետրվարի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ րոպեներ առաջ Տիգրան Մեծի պողոտայում 19-ամյա մի աղջկա գրպանից գողացել են բջջային հեռախոսը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

 

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին:


Որոնողական աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, և հետևողական աշխատանքի շնորհիվ օրեր անց գողությունը բացահայտվեց:

 

Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Վանաձորի 43-ամյա մի բնակիչ:


Փետրվարի 17-ին իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն:

 

Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքականություն

Պատահարներ