Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում հայկական ծեսով մատուցվել է Սուրբ պատարագ

Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարի գետնադամբարանում` Սուրբ Պետրոսի շիրիմի մոտ, հայկական ծեսով Սուրբ և անմահ պատարագ է մատուցվել ԱՄՆ և Կանադայի Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանի կողմից: Այս մասին հայտնում է Vaticannews-ը:

 

«Եկել ենք առաքյալների իշխանին` Սուրբ Պետրոսի շիրմին` վերանորոգելու մեր հավատքի դավանանքը, որպես հաջորդ հովիվներ մեզ հանձնված թեմերի: Անշուշտ, դժվարություններ ունենք, լինեն դրանք հոգևոր, թե նյութական: Սուրբ Պետրոսը լավագույն օրինակն է, որին կարող ենք հետևել: Ինքն էլ, հակառակ բոլոր դժվարությունների և մարտահրավերների, իր կյանքի և արյան գնով չվարանեց վկայել խաչված Քրիստոսի մասին: Վերանորոգենք ուրեմն մեր ուխտերը, վստահելով Քրիստոսին, որովհետև ինքն է եկեղեցու նախապետն ու գլուխը: Մենք Տիրոջ աչքին պարզապես ծառաներ ենք»,- նշել է Մուրադյանը:

 

Քաղաքականություն