Արցախի նախագահն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

 

Հանդիպմանը, որին մասնակցել  է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Քաղաքականություն

Պատահարներ