Եմենում պայթեցրել են երկրի պաշտպանության նախարարի ավտոմեքենան

Փետրվարի 19-ին Եմենի արևելքում մահափորձ Է կատարվել երկրի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության պաշտպանության նախարար Մուհամեդ Ալի ալ-Մաքդաշիի նկատմամբ. ականից նրա ավտոմեքենայի պայթելու հետևանքով պաշտոնյան չի տուժել:

 

Այդ մասին Twitter սոցիալական ցանցում հայտնել Է Եմենի տեղեկատվության նախարարի խորհրդական Մուխթար ար-Ռահբին: 

 

«Եմենի պաշտպանության նախարարը փրկվել Է արևելյան ճակատ ուղեւորության ընթացքում նրա ավտոմեքենայի պայթեցմամբ կատարված մահափորձի ժամանակ: Նրան ուղեկցողների թվում կան սպանվածներ և վիրավորներ»,- նշել Է ար-Ռահբին:

 

 

Քաղաքականություն