Հալեպի օդանավակայանը 8 տարվա դադարից հետո ընդունել է առաջին ուղեւորատար ինքնաթիռը

8 տարվա դադարից հետո Հալեպի օդանավակայանը կրկին գործարկվել է: Օդանավակայանը փակվել էր 2012-ին՝ ահաբեկչական խմբավորումների մշտական հարձակումների հետեւանքով, առանձին ժամանակահատվածներում այն գրեթե միշտ շրջափակված է եղել, բարդ է եղել նաեւ մինչեւ օդանավակայան հասնելը՝ ճանապարհի վտանգավորության պատճառով:  Միաժամանակ, օդանավակայանի անձնակազմը այն մշտապես պատրաստ վիճակում է պահել՝ ամեն պահի գործարկելու պատրաստակամությամբ:

 

8 տարվա դադարից հետո առաջին ուղեւորատար ինքնաթիռը Հալեպի օդանավակայան է ժամանել մայրաքաղաք Դամասկոսից: Ժամանել է 120 ուղեւոր, այդ թվում՝ տրանսպորտի նախարար Ալի Համուդը եւ տուրիզմի նախարար Մուհամադ Մարտինին: 2 քաղաքների միջեւ հեռավորությունը կազմում է 370 կմ, ինքնաթիռներն այն հաղթահարում են մոտ 50 րոպեում:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիական բանակի հրամանատարությունն հանդես էր եկել հայտարարությամբ՝ պաշտոնապես հայտնելով, որ Հալեպը, ինչպես նաեւ քաղաքի արեւմտյան եւ հյուսիսարեւմտյան գյուղերը 8 տարի անց ամբողջությամբ ազատագրվել են: Նախատեսվում էր, որ այսօր՝ փետրվարի 19-ին, Հալեպի օդանավակայանը վերաբացվելու էր երկար դադարից հետո եւ հենց այս շաբաթ կկարգավորվելու են Հալեպ-Դամասկոս, Հալեպ-Կահիրե թռիչքները:

Քաղաքականություն

Պատահարներ