Հետաքրքիր զարգացումներ են սպասվում Սիրիայի հարցում․ Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր զարգացումներ են սպասվում Սիրիայի հարցում: Քանի որ ռուսները բանակցային սեղանի շուրջ ոչինչ չեն զիջում թուրքերին, ԱՄՆ-ն գործի է դրել մեկ այլ գործոն: Փետրվարի 18-ին Սիրիայի հյուսիս-արևելքում հանդիպել են Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆֆրեյը և Սիրիական ժողովրդական ուժերի (SDF) հրամանատար Մազլում Աբդին: Հանդիպման վայրի, տևողության մասին ինֆորմացիան բացակայում են, կան շատ կցկտուր տեղեկություն քննարկված թեմաների վերաբերյալ: Միայն հայտնի է, որ քննարկել են նաև ԻՊ-ի դեմ պայքարի վերջին զարգացումները: Հետաքրքիր է, որ մինչև քուրդ հրամանատարին հանդիպելը Ջեյմս Ջեֆֆրեյը հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քրդստանի պաշտնոյաների հետ, այդ թվում նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Քննարկամն թեման եղել է Սիրիայի քրդերի հարցը:
 

2014թ-ի ամերիկացները ակտիվ համագործակցում են Սիրիայի քրդերի հետ, նրանց զինելով ԻՊ-ի դեմ պայքարի համար: Չնայած այն բանին, որ ԱՄՆ-ն 2019թ-ին որոշում կայացրեց իր զորքերը դուրս բերել սիրիացի քրդերի վերահսկողության տակ գնտվող բնակավայրերից, միևնույն է դեռևս քրդերը և ամերիկացները գտնվում են նորմալ հարաբերությունների մեջ»:

Քաղաքականություն