Հիվանդանոցում մահացել է օրեր առաջ վրաերթի ենթարկված երկրորդ տղամարդը

Փետրվարի 16-ին, ժամը 01.00-ին, Երեւանի Պարոնյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 67 եւ 62 տարեկան երկու տղամարդու. 62-ամյա Մերուժան Մելոյանը տեղում մահացել էր, իսկ 67-ամյա տղամարդը տեղափոխվել էր հիվանդանոց:

Փետրվարի 18-ին դեպքի նախաքննությունն իրականացնող մարմնից ոստիկանությունում գրություն է ստացվել, որ փետրվարի 17-ին, ժամը 08.00-ին, 67-ամյա Հայկ Էլիզբարյանը նույնպես մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Քաղաքականություն

Պատահարներ