Իրանում երկու մարդ է մահացել կորոնավիրուսից

Իրանում չինական COVID-19 տեսակի կորոնավիրուսից երկու մարդ է մահացել: Նշենք, որ օրեր առաջ Իրանի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել էին, որ երկրում չի հաստատվել վիրուսի վարակի ոչ մի դեպք, գրում է CNBC գործակալությունը: 

 

Այնուամենայնիվ, այսօր հայտնի է դարձել իրանական Քում նահանգում COVID-19 վարակված երկու քաղաքացիների մասին: 

Նշենք, որ Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 2004, ավելի քան 74,1 հազար մարդ վարակված է վիրուսով: 

 

 

 

 

Քաղաքականություն