Մխիթարյանը պատրաստ է Գենտի դեմ հանդիպմանը

Իտալական «Ռոման» շարունակում է նախապատրաստվել Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի բելգիական «Գենտի» դեմ հանդիպմանը: Պաուլու Ֆոնսեկայի թիմը այսօր հերթական մարզումն է անցկացրել:

 

Այդ մարզմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 31-ամյա ֆուտբոլիստը ընդգրկված է հռոմեական ակումբի հայտացուցակում:

 

Հենրիխի թիմակից Քրիս Սմոլինգը խոսել է առաջիկա խաղի մասին:

 

«Այս հանդիպումը շատ կարևոր է մեզ համար: Թիմը քրտնաջան մարզումներ է անցկացել և պատրաստ է առաջիկա խաղին: Իհարկե, պաշտպանությունում որոշ սխալներ կան, բայց մենք մարզչի հետ միասին փորձում ենք շտկել դրանք»,-ասել է Սմոլինգը:

Հիշեցնենք, որ խաղը կկայանա փետրվարի 20-ին և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:

Քաղաքականություն

Պատահարներ