Պեկինում մեկնաբանել են Չինաստանի քաղաքացիների մուտքի արգելքը Ռուսաստան

Ռուսաստանը ՉԺՀ-ին նախապես է տեղեկացրել՝ կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես Չինաստանի քաղաքացիների մուտքը ՌԴ արգելելու մտադրության մասին, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:

 

Նոր վարակի մուտքն ու տարածումը կանխելու համար գործադիր շտաբը նախօրեին որոշել է ժամանակավորապես արգելել չինացիներին մուտք գործել Ռուսաստան ՝ աշխատանքի, ուսման, զբոսաշրջության և մասնավոր նպատակներով: Հրամանը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը:

 

«Ռուսական կողմն ընդգծել է, որ վճռականորեն աջակցում է Չինաստանին համաճարակի դեմ պայքարում, նաև հավատացած է, որ ՉԺՀ-ն կարող է հաղթել այս պայքարում, սակայն տեղեկացրել է, որ կանխարգելիչ միջոցառումների իրականացման և սեփական տարածքում համաճարակը վերահսկելու նպատակներով որոշակի սահմանափակող քայլեր կձեռնարկի», - ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ:

Քաղաքականություն

Պատահարներ