ՌՈ պետին և Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից հեռացնելու առաջարկությունները ուղարկել են նախագահի

ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնանկ անելու առաջարկությունը:

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Նա հայտնեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել պաշտոնանկության առաջարկությունները:

 «Նախագահն ունի եռօրյա ժամկետ»,- ասել է Հասմիկ Պետրոսյանը:

Քաղաքականություն