Սիրիայում Թուրքիայի հնարավոր գործողությունը վատագույն սցենարը կլինի. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ վատագույն սցենարը կլինի, եթե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Սիրիայի տարածքում ռազմական գործողություն սկսի սիրիական բանակի դեմ: Այս մասին հայտնում է  ՌԻԱ Նովոստի-ին

 

«Եկեք առայժմ զերծ մնանք վատագույն սցենարներից»,-ասել Է Պեսկովը լրագրողներին, պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանն ինչպես Է պատրաստվում արձագանքել այն իրադրությանը, եթե Էրդողանը ռազմական գործողություն սկսի Սիրիայի տարածքում: «Եթե խոսքը վերաբերում Է Սիրիայի Հանրապետության օրինական իշխանությունների, Սիրիայի զինված ուժերի դեմ գործողություններին, ապա դա իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակն Է»,-հավելել Է Պեսկովը:

 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում հանրապետության զինված ուժերի նոր ռազմական գործողությունը սոսկ ժամանակի հարց Է: «Թուրքիան ավարտել Է պատրաստությունը, որպեսզի իրագործի Իդլիբին վերաբերող իր պլանները, ինչպես մենք դա անում Էինք նախորդ գործողությունների ժամանակ: Անկեղծ ասած, Իդլիբում գործողությունը սոսկ ժամանակի հարց Է: 

 

Թուրքիան Իդլիբը չի թողնի ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) կամայականությանը»,-ասել Է Թուրքիայի ղեկավարը՝ խորհրդարանում ելույթ ունենալով իր կուսակիցների առջեւ: Էրդողանի խոսքով՝ «չնայած Իդլիբի շուրջ բանակցությունների շարունակմանը, Թուրքիան եւ ՌԴ-ն «դեռեւս հեռու են այդ թեմայի շուրջ համաձայնության հասնելուց»: Նա նաեւ կարծիք Է հայտնել, որ Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցությունները «առայժմ «ցանկալի արդյունք չեն տվել»:

Քաղաքականություն

Պատահարներ