ԱՄՆ պետդեպը հայտարարել է, որ Իրանի ընտրությունները բեմադրված են

Իրանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքն ասել է, որ Իրանում սպասվող խորհրդարանական ընտրությունները բեմադրված են, իսկ իրական ընտրություններն արդեն անցկացվել են «գաղտնի»:

 

«Վաղը իրանական ռեժիմը կներկայացնի իրադարձությունը, որը փոխաբերական իմաստով ընտրություն է: Ցավոք, իրանցի ժողովրդի համար իրական ընտրությունները տեղի են ունեցել գաղտնի, քվեաթերթիկների լրացումը շատ վաղուց է տեղի ունեցել», - ճեպազրույցի ժամանակ ասել է Հուկը:

 

Ամերիկացի դիվանագետը դրանում մեղադրել է Սահմանադրության պաշտպանության խորհրդի անդամներինՙ հինգ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը կիրառել է պատժամիջոցներ: 

 

Հիշեցնենք, որ Իրանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան վաղը`  փետրվարի 21-ին: 

Քաղաքականություն