Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին

2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019-ին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանըՙ խոսելով վերջին շրջանում բանակում տեղի ունեցած դեպքերի մասին: 

 

Վարչապետը հայտնեց, որ իր կարգադրությամբ շուտով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի օրակարգում կլինի բանակում բարեփոխումների հարցը: «2020-ին ունեցել են13 զոհ, որից 5-ը մահացել են հիվանդության պատճառովՙ մի ամսը ծառայության մեջ, մի մասըՙ ոչ: 4-ը դժբախտ պատահարի հետևանքով ու տեղի է ունեցել 4 ինքնասպանության դեպք: Պետք է նշեմ, որ բանակում էական կադրային փոփոխություներ են տեղի ունեցել: Իհարկե, մենք այստեղ խնդիր ունենք: 

 

Ես շատ եմ մտածել, թե ինչն է կանոնադրային հարաբերությունների հետևանքով տեղի ունեցած դեպքերի պատճառը: Իհարկե պատճառը քրեական ենթամշակույթն է, որը պետք է արմատախիլ անել ու իհարկե կարգապահությունը: Հիմա դուք ինձ կհարցնեք, անցած տարի էլ կար քրեական ենթամշակույթը, այս տարի է: Ինչու՞ անցած տարի չկար նման բան: Ի՞նչ է փոխվել: Այս հարցը շատ ավելի խորը վերլուծության կարիք ունի: 

 

Ինչպես գիտեք անցյալ տարի մեր զինվորների դրամական բավարարման չափերը մեծացել են: Ժամկետայինները նախկինում ստանում էին 3000-3500 դրամ, հիմա ստանում են  4500-5000 դրամ: Քրեական ենթամշակույթի հետ զուգորդված, երբ ֆինանսը շատանում է, շատանում է նաև, այսպես ասած, «բազարները»: Ես դա գիտեմ իմ կենասագրության հայտնի էջերից: Այնտեղ, որտեղ ֆինանասական միջոցները շատ են, հսկողություն սահմանելու պայքարը մեծանում է: Սա վարկած է: Հանրությունը պետք է իմանա, թե ես ինչ եզրակացության եմ եկել: Իհարկե, սա դեռ պետք է ուսումնասիրվի: Ես տվել եմ համապատասխան հանձնարարականներ: Մենք լավ նկատառումներով ենք ավելացրել զինվորների փողը, բայց քանի որ քրեկաան ենթամշակույթի դեմ պայքրաը չի եղել այնպես, ինչպես ես եմ հանձնարարել, երկու պատասախանատուները ազատվել են աշխատանքից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: 

Քաղաքականություն