Երեւանում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 20-ին, ժամը 05:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Թբիլիսյան խճուղու թիվ 43 հասցեի մոտակայքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թբիլիսյան խճուղու թիվ 47/9 շենքի մոտակայքում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։48-ին, մարվել է՝ 06:35-ին։ Վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է (12 քմ):

Քաղաքականություն

Պատահարներ