Եվրոպան 5 մլն եվրո կհատկացնի Սևանի մաքրությանը

Եվրոպական միության հետ համաձայնագրերից մեկով, որն այսօր ներկայացվեց ՀՀ կառավարության հավանությանը, եվրոպական կողմը Հայաստանին հատկացնելու է 5 մլն եվրո, որը նախատեսված է Սևանի մաքրման աշխատանքների համար։ Համաձայնագիրն այսօր դրական եզրակացություն ստացավ կառավարության նիստի ընթացքում։

 

Այդ ծրագրի նպատակն է Սևանում ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների իրականացումը։

Քաղաքականություն