ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում հիվանդանոց են ազատել հատուկ կորոնավիրուսով հիվանդների համար

Իրանում կորոնավիրուսի վարակման 3 նոր դեպք է արձանագրվել: Հիվանդները գտնվում են Ղոմ և Արաք քաղաքներում:

Ավելի վաղ Ղոմում կորոնավիրուսից 2 մարդ էր մահացել:

 

ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Առողջապահության նախարարության հանձնարարականով այսօր Ղոմի բոլոր դպրոցները, համալսարանները և այլ ուսումնական հաստատությունները փակվել են, քաղաքում հետաձգվել են բոլոր սեմինարներն ու համաժողովները:

 

Իրանի իշխանությունները հատուկ կորոնավիրուսով հիվանդների համար ազատել են Ղոմ քաղաքի հիվանդանոցներից մեկը:

Instagram-ի էջերից մեկը տարածել է հիվանդանոցի ազատման տեսանյութը:

Քաղաքականություն

Պատահարներ