Մահացել է դերասան Երվանդ Մանարյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, սցենարիստ Երվանդ Մանարյանը: Այս մասին հայտնել է նրա թոռնուհի Լիլիթ Մանարյանն ֆեյսբուքյան  իր  էջում:

«Իմ պապիկ, իմ սիրելի, իմ փարոս, Աստված հոգիդ լուսավորի…
Ես անվերջանալի սիրում եմ քեզ…», - գրել է նա։

Հիշեցնենք՝ Մանարյանը ծնվել է Իրանում, 1924 թ. օգոստոսի 10-ին։ 1946թ. տեղափոխվել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ.Սունդուկյանի թատրոնում։

 

1957-59թթ. եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1959-1961թթ. նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։

Գրել է «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափ» և այլ հայտնի ֆիլմերի սցենարները։

 


 

Քաղաքականություն