Մայիսին իրար հետեւից 4 օր կլինի ոչ աշխատանքային

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում որոշում կայացրեց մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխել մայիսի 23-ին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, այս փոփոխության արդյունքում 4 օր՝ մայիսի 28-31-ը կլինի ոչ աշխատանքային:

Քաղաքականություն

Պատահարներ