Թուրքերը կիսով չափ գրավել են Իդլիբի շրջանի Ալ-Նայրաբ քաղաքը. Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ որոշ աղբյուրների` թուրքական զորքը և Թուրքիայի աջակցությունը վայելող ռազմական խմբավորումներն այսօր կեսօրից հետո անցել են ինտեսիվ հարձակման: Հրթիռակոծել են Իդլիբի շրջանի Ալ-Նայրաբ քաղաքը, ինչի արդյունքում այժմ քաղաքի կեսը գտնվում է թուրքերի վերահսկողության տակ: Այս պահին Ալ-Նայրաբում ցամաքային ռազմական գործողություններ են ընթանում:
 

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ սիրիական բանակը ռմբակոծում է Քումայնասի, Թալ Մուսայբինի և Արիհայի թուրքական հենակետերը, իսկ ռուսական ռազմօդուժը ռմբակոծում է Շահրանազի և Հորթա Ջաբալ Շաշաբուլի այն հենակետերը, որոնք գտնվում են թուրքական կողմի աջակցությունը վայելող ռազմական խմբավորումների ձեռքում»:

Քաղաքականություն