Զինվորը գրքից կարևոր է, մեր երեխաները հավի ճուտ չէին․ զինվորի մայր

Այս բոլոր սպանությունները սպաների գլխավորությամբ են լինում: Այս մասին այսօր կառավարության շենքի մոտ ասացին բողոքի ակցիա իրականացնող  խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանք պահանջում են, որ իրենց ընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հանդիպմանը ներկա լինեն Գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահը, Պաշտպանության նախարարը:

«Զինվորը գրքից կարևոր է, մեր երեխաները հավի ճուտ չէին, որ սպանվեցին: Թող չասեն՝ զինվորն է զինվորին սպանել»,- ասաց զոհված զինվորներից մեկի մայրը:

Նրանց մոտեցավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խնդրեց չբղավել, լսեց պահանջը և ասաց. «Ինձնից հասնում է փոխանցել, կփոխանցեմ»:

Քաղաքականություն