Ամեն մեկին գեներալի ուսադիր չեն տալիս․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն մեկին գեներալի ուսադիր չեն տալիս։
     1․ 2019թ․ հուլիսի 5-ին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ 71 օր անց վերջինս ազատվել է աշխատանքից։

2․ 2019թ․ հուլիսի 5-ին ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյանին շնորհվել է գեներալ-Մայորի կոչում։
     73 օր անց վերջինս ազատվել է աշխատանքից։

3․ 2019թ․ հուլիսի 5-ին Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
     100 օր անց վերջինս ազատվել է աշխատանքից։

4․ 2020թ․ հունվարի 27-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նախկին պետ Արթուր Բաղդասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
     23 օր անց վերջինս ազատվել է աշխատանքից։

Ենթադրվում է, որ այս անձինք գեներալական ուսադիրներ են ստացել լավ աշխատանքի և հեռացվել վատ աշխատանքի արդյունքում։

Գոնե իմ համոզմամբ, յուրաքանաչյուր զինվորականի համար գերագուն պատիվ ու երազանք պետք է լինի գեներալական ուսադիրներ կրելը, որի համար նա պետք է ունենա տարիների վաստակ ու համապատասխան արժանիքներ։
     Այդ ուսադիրները կրող անձինք պետք է օրինակ ծառայեն կրտսեր սպայական կազմի համար, իրենց կերպարով պետք է մարմնավորեն հայրենիքի զինվորի, հրամանատարի ու հերոսի կերպարը։

Իսկ եթե լուրջ՝ ամեն մեկին գեներալի ուսադիր չեն տալիս»։

Քաղաքականություն