«Չայնիի ոլորաններում» ֆուռ է վթարի ենթարկվել. ճանապարհն անանցանելի է

Խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Հրազդան ճանապարհի «Չայնիի ոլորաններ»-ի հատվածում։ Վթարի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է։ Բացի այդ խցանմանը նպաստել է նաև եղանակային պայմանները, ճանապարհը մառախլապատ է: 

Ֆուռի կցորդիչը պոկվել է ու կողաշրջվել։ Այն հատուկ տեխնիկայի միջոցով են ուղղել։ 

Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության, փրկարար ծառայության և շտապ օգնության աշխատակիցները։

Քաղաքականություն

Պատահարներ