Երևանում կբացվի Սլովակիայի դեսպանատունը․ Միրոսլավ Լայչակը կայցելի Հայաստան

Փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։

Փետրվարի 24-ին նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որի ավարտից հետո տեղի կունենա երկու ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։

Սլովակիայի ԱԳ նախարարի այցը կմեկնարկի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ։ Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Այցի շրջանակներում տեղի կունենա ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը։

Քաղաքականություն