«Գոլդեն Փելիս» հյուրանոցի համար գնորդ չի հայտնվել

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի համար կրկին գնորդ չի հայտնվել, հերթական աճուրդը չի կայանա: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ 

Նշենք, որ կառավարությունը որոշել է 6 ամսում 3 անգամ աճուրդ կազմակերպել, թե ինչ կորոշվի, եթե 3 աճուրդներն այդպես էլ չկանայան, հարցը լրացուցիչ կքննարկվի։ 

Հիշեցնենք, որ Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրելուց հետո Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ վարույթը կարճվել է:

Քաղաքականություն

Պատահարներ