Գրոսմայստեր Արման Միքայելյանը Պրահայի շախմատային մրցաշարի առաջատարներից է

Գրոսմայստեր Արման Միքայելյանը Պրահայի շախմատային մրցաշարի առաջատարներից է:

Չեխիայում ընթացող Պրահայի շախմատային փառատոնի բաց մրցաշարի 7-րդ տուրում Արման Միքայելյանը հաղթանակ է տոնել` գերազանցելով չեխ Ռիչարդ Բիոլեկին: Այժմ Միքայելյանն ունի 6 միավորով երեք առաջատարներից մեկն է:

 

Պրահայի շախմատի միջազգային փառատոնի շրջանակում անցկացվում է 13 մրցաշար՝ 10 շրջանային, 1 բաց մրցաշար, ինչպես նաև արագ և կայծակնային մրցաշարեր։ Փառատոնի գլխավոր Masters մրցաշարին մասնակցում են 10 հանրահայտ գրոսմայստերներ: Բաց մրցաշարին մասնակցում է 248 շախմատիստ 35 երկրից:

Քաղաքականություն