«Հարսնաքար»- ի դիմաց բախվել են Mercedes-ն ու Hyundai Elantra-ն

Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 38-ամյա Արթուր Ս-ի վարած Mercedes մակնիշի TAO 039.32 տարանցիկ համարանիշի և Երևանի բնակիչ՝ 56-ամյա Գևորգ Դ-ի վարած Hyundai Elantra մակնիշի 35 MM 768 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով Hyundai-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին և շինությանը։

Վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Գևորգ Դ-ն և նրա ուղևոր՝ Еրևանի բնակիչ, 46-ամյա Նատալյա Շ-ն մարմնական վասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել «Հարսնաքար»-ի աշխատակիցները։

 

Քաղաքականություն

Պատահարներ