Ի՞նչ են մեր երկրին տվել 123 միլիոն դրամի գործուղումները․ Գևորգ Պետրոսյանը՝ Արմեն Սարգսյանին

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում «Ծախսատար նախագահը» խորագրով գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․

«Որ գրավոր հարցմամբ դիմեմ ՀՀ նախագահի աշխատակազմ, վստահ եմ՝ անորոշ պատասխան եմ ստանալու, ուստի ճիշտ համարեցի հարցն այս եղանակով հնչեցնելը։
Ըստ «Pastinfo»-ի տեղեկատվության՝ պետական բյուջեից հատկացվող ամենաթանկ գործուղումները վայելել է ՀՀ նախագահը...

Այո՜, վայելել է՝ օդում և ցամաքում, գուցեև՝ ջրում...

Ինձ՝ որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքիր է՝ ի՞նչ են մեր երկրին տվել 123 միլիոն դրամի գործուղումները, կոնկրետ ի՞նչ խնդիրներ են լուծվել այդ այցերով, ո՞րն է մեր պետուտյան հասույթը:

Հասկացանք՝ իր պաշտոնակալման առաջին իսկ վայրկյանից նախագահը երբևէ չի կատարել Սահմանադրության պահպանմանը հետևելու՝ իր սահմանադրական պարտականությունը, իսկի կողքով էլ չի անցել:

Բայց ի՞նչ է նա արել երկրի սահմաններից դուրս՝ հանուն երկրի...

Միայն ինքը գիտի, մեկ էլ Ամենազոր Աստվածը...»:

Քաղաքականություն