Իրանում ընտրապայքարի մեջ է 6 հայ թեկնածու կա

Իրանում փետրվարի 21-ին անցկացնում են 11-րդ գումարման Մեջլիսի ընտրությունները: Իրանի Մեջլիսն ունի 290 անդամ, որից 5-ը ներկայացնում են կրոնական փոքրամասնությունները: Ինչպես «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց Իրանի խորհրդարանի գործող պատգամավոր Կարեն Խանլարյանը, խորհրդարանում հայտնվելու մրցակցությունը բավական մեծ է, մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր տեղի համար պայքարում է 50 թեկնածու: Քաղաքական ուժերից բացի, պայքարում են նաև անհատ գործիչներ:

Հայ համայնքին խորհրդարանում հատկացված է երկու տեղ: Կարեն Խանլարյանը նշեց, որ մեկ տեղը հարավային, մյուսը՝ հյուսիսային իրանահայության համար է:

 

«Հյուսիսային հատվածում մեկ տեղի համար պայքարում է 4 հայ թեկնածու՝ Արա Շահվերդյանը, Ալբերտ Պողոսյանը, Արիս Շահբազյանը, Սևան Սոհրային: Հարավային հատվածում մեկ տեղի համար պայքարում են Ռոբերտ Բեգլարյանն ու Էմին Հովսեփը»,-ասաց Կարեն Խանլարյանը:

Այս ընթացքում հայ թեկնածուները հանդիպել են ընտրողների հետ, ներկայացրել իրենց ծրագրերը: Շեշտադրումները հետևյալն են՝ համայնքային կառույցների պահպանում, իրավունքների պաշտպանություն, համայնքային խնդիրների լուծում, Հայոց ցեղասպանության ճանաչում և այլն:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների թիվը 58 միլիոն է։


 

Քաղաքականություն