Կորոնավիրուս Իրանում․ Իրաքը փակել է Իրանի հետ սահմանը

Իրաքի իշխանությունները փակել են Իրանի հետ սահմանը՝ COVID-2019 կորոնավիրուսի տարածման մտավախությունների պատճառով։ Ինչպես հայտնում է Reuters-ը, որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Իրանում հայտարարվեց կորոնավիրուսից մահվան 2 դեպքի մասին։

Նշվում է, որ սահմանը չեն փակում վերադարձող իրաքցիների համար, սակայն վերադարձին նրանք պետք է ենթարկվեն երկշաբաթյա կարանտինային ռեժիմի։

Իրաքյան ավիաընկերությունները նույնպես դադարեցրել են դեպի Իրան չվերթները։

Քաղաքականություն

Պատահարներ