ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Անգլիայում 102-ամյա թոշակառուն ծեծի է ենթարկել իր տուն ներխուժած կողոպտչին

Անգլիայում 102-ամյա թոշակառուին հաջողվել է տանից վռնդել կողոպտիչին, ով ներխուժել էր թոշակառուի տուն գողություն կատարելու նպատակով: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: 

Դեպքը տեղի է ունեցել Անգլիայի Լինքոլնշիր կոմսության Լինքոլն քաղաքում: Երբ102-ամյա Ջոնը 97-ամյա կնոջ` Ջոանայի հետ տանն է եղել, անծանոթ մարդը թակել է նրանց դուռը` լուսավորությունը ստուգելու պատրվակով: Թոշակառուն չի հավատացել նման պատճառաբանությանը և թույլ չի տվել անծանոթին ներս մտնել: 

 

Սակայն, կողոպտիչը ուժի գործադրմամբ ներխուժել է բնակարան, մի քանի անգամ հարվածել տարեց տղամարդուն: 102-ամյա տղամարդը ևս հարվածներ է հասցրել: Կողոպտիչը դիմել է փախուստի: Տարեց թոշակառուն ստացել է մարմնական վնասվածքներ: 

 

Նա հայտնել է, որ վերջին կես տարում իրենց տունը փորձել են երկու անգամ թալանել: Նախորդ անգամ հանցագործը ներկայացել է որպես գազի հսկիչ և գողացել պայուսակն ու դրամապանակը: 

Քաղաքականություն

Պատահարներ